Այս հարցումն անցկացվում է Լոս Անջելես վարչաշրջանի Հանրային պաշտպանի գրասենյակի անունից։ Մեր նպատակն է ավելի լավ հասկանալ, թե որքանով են մարդիկ իրազեկված քրեական իրավունքի ոլորտում իրենց ունեցած իրավունքների մասին, և թե ինչպիսի տեղեկատվությունը կարող է առավել օգտակար լինել մեր համայնքի համար։
Ո՞վ է հանրային պաշտպանը։ Հանրային պաշտպանը արտոնագրված փաստաբան է, ով ներկայացնում է հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձանց շահերը։ Հանրային պաշտպաններն աշխատում են հանուն իրենց կողմից ներկայացվող անձանց շահերի՝ ապահովելով նրանց պաշտպանությունը դատախազությունից և տեղական իրավապահ մարմիններից։
Ձեր պատասխանները. խնդրում ենք յուրաքանչյուր հարցին պատասխանել՝ ելնելով Ձեր սեփական գիտելիքներից և փորձից։ Մեզ համար ամենակարևորը Ձեր անկեղծ պատասխաններն են։
Իրավաբանական խորհրդատվության վերաբերյալ նշում․ այս հարցումն ունի բացառապես տեղեկատվական և հետազոտական նպատակներ։ Այս հարցման մեջ ներառված որևէ տեղեկություն չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն, իրավական օգնություն կամ որևէ տեսակի իրավական ուղղորդում։ Այս հարցմանը մասնակցելը Ձեր և փաստաբանի միջև որևէ իրավական կապ կամ պարտավորություն չի ստեղծում։ Եթե ունեք կոնկրետ իրավական խնդիր կամ իրավիճակ, խնդրում ենք անմիջապես դիմել արտոնագրված փաստաբանի կամ Ձեր տարածքի հանրային պաշտպանի գրասենյակ։